Հոգեկան առողջություն
Ներգաղթողների հոգեվիճակը. harmonia.am
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդ ներգաղթելով այլ երկիր` սոցիալ - հոգեբանական ադապտացիայի ընթացքում հինգ փուլ է անցնում.
Էյֆորիայի փուլ
Սկզբնական շրջանում ներգաղթողը բացարձակապես չի փոխում իր վարքը նոր միջավայրում, ակտիվություն չի ցուցաբերում: Նա կարծես էյֆորիայի մեջ է գտնվում, ընդ որում` վերջինս կարող է տևել ինչպես երկու օր, այնպես էլ` երկու ամիս:
«Տուրիստական» փուլ
Նոր սոցիալական միջավայրի մասին տեղեկությունների կուտակման հետ մեկտեղ, մարդ աստիճանաբար սկսում է հարմարվել այնտեղ ապրելուն: Այս փուլում ներգաղթողը աստիճանաբար սկսում է ընկալել իրեն որպես նոր սոցիալական միջավայրի մի մաս: Ամերիկյան հայտնի էթնոհոգեբան Հարի Տրիանդիսը նշում է, որ այս փուլում միջավայրը իր բացասական ազդեցությունն է թողնում. ներգաղթողը կարող է տարբեր անսպասելի անախորժությունների հանդիպել:
Կողմնորոշման փուլ
Առաջին երկու փուլերը հաղթահարելուց հետո ներգաղթողը բախվում է իրեն շրջապատող իրականության հաղորդակցման առանձնահատկությունների բացահայտման հետ:Նա հարկադրված է համակերպվել նոր, երբեմն նույնիսկ անցանկալի իրականության հետ: Այս փուլում ներգաղթողն ամենից շատ է հակված հոգեկան և սոմատիկ հիվանդությունների, քանի որ հաճախ գտնվում է սթրեսի մեջ:
Դեպրեսիայի փուլ
Այս փուլում կուտակված բացասական փորձը վերափոխվում է դեպրեսիայի: Այս փուլն անխուսափելի է յուրաքանչյուր ներգաղթողի համար, այլ հարց է, թե որքան այն կտևի: Որպես կանոն, այս փուլին հաջորդում է դրական հույզերի և լավատեսության շրջանը:
Գործունեության փուլ
Որքան անմիջական ու ակտիվ է մարդ, այդքան ավելի արագ նա կհաղթահարի նախորդ փուլերն ու կանցնի գործունեության փուլին, այն է` կապեր կհաստատի, շրջանակ կստեղծի, աշխատանք կգտնի և այլն:
Եզրագիծ
Սոցիալ - հոգեբանական ադապտացիայի ընթացքում հանդիպում են ընտանիքների քայքայման, ալկոհոլության, ինքնասպանության մտքերի առաջացման դեպքեր: Ընտանիքների քայքայումը հիմնականում տեղի է ունենում ամուսինների նախաձեռնությամբ: Հաճախ դա տեղի է ունենում այն պատճառով, որ ամուսիններն իրենց հայրենի երկրում իրենց ավելի կայացած էին զգում, ունեին աշխատանք, սակայն տեղափոխվելով այլ երկիր` իրավիճակը արմատապես փոխվում է: Դա բերում է հոգեկան ծանր ապրումների և վեճերի, որոնք էլ երբեմն հանգեցնում են ամուսնալուծության:
Կանացի խնդիր
Օտար երկիր ներգաղթելը կանանց էլ անտարբեր չի թողնում: Ոմանց մոտ սթրեսի ֆոնի վրա նվազում է գրավչությունն ու սեռական ցանկությունը, նրանք դադարում են հետևել և խնամել իրենց, նվազում է հետաքրքրվածությունը տղամարդկանց նկատմամբ: Այդ ամենի պատճառը կարող է լինել երկրպագուների թվի զգալի նվազումը կամ առհասարակ բացակայությունը, ինչի հիմքում էլ, իրենց հերթին, կարող են ընկած լինել լեզվական խոչընդոտները, շրջանակի նվազումը, անորոշ վիճակը և այլն:
Սուբյեկտիվ գործոններ
Բացի օբյեկտիվ գործոններից, կարող են լինել նաև սուբյեկտիվ գործոններ: Դրանք բազմաթիվ են`մարդկանց վերաբերմունքը ներգաղթող երկրի հանդեպ, վերջինիս մշակութային տարբերությունները, օժանդակող կառույցների առկայությունը, ապրելու պայմանները: Շատ կարևոր է նաև ներգաղթելու դրդապատճառը: Եթե մարդ ունի այդ երկրի հետ կապված հստակ հույսեր ու նպատակներ, ապա ադապտացիան ավելի արագ ու հեշտ է իրականացվում, հակառակ դեպքում` նա ասես իրեն հարկադրված է զգում ապրել օտար իրականությունում:
Գիտնականները փորձել են ուսումնասիրել մարդկանց հարմարման առանձնահատկությունները և պարզել, որ կարելի է մոտավորապես հաշվարկել, թե որքան դա կտևի. անհրաժեշտ է ձեր կենսաբանական տարիքը բաժանել 4 թվի վրա: Հարմարման հարցում շատ կարևոր դեր են խաղում են ներգաղթողի անձնային առանձնահատկությունները, ճկունությունը, սթրեսակայունությունը, դիմացկունությունը, ինչպես նաև նոր սոցիալական միջավայրում ներգրավվելու արագությունն ու մասնագիտական աճը:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն